15/04/2017 11:32
Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննեսի Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Այս պահին Հովհաննեսը բժշկի մոտ խորհրդատվության է: Ոտքը այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտ է վերականգնողական բուժում: Հովհաննեսը նաև ներքին օրգանների հետ կապված գանգատներ ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների: Ընդհանուր վիճակը շատ վատ է: Նուբարաշենի պայմաններին բոլորս ծանոթ ենք», - նշեց նա:
Փաստաբանն ընդգծեց, որ Հովհաննեսն արդեն 9 ամիս է, ինչ պատշաճ բուժօգնություն չի ստացել: