18/04/2017 12:26
Յուրի Խաչատուրովի նշանակումը որևէ մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի Հանրապետության համար. Իսկանդարյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ձգձումը կապված չէր անձի ընտրության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա դիտարկմամբ՝ պատճառը ռուս-բելառուսական հարաբերություններն էին: Խոսելով Յուրի Խաչատուրովի նշանակման մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա:
«Յուրի Խաչատուրովի նշանակումը որևէ մեծ ազդեցություն չի ունենա Հայաստանի Հանրապետության համար: Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում լուրջ համագործակցություն ունեն, որը պայմանավորված չէ այդ կառույցը գլխավորող անձերով», - հավելեց նա:
Իսկանդարյանն ընդգծեց, որ կգա ժամանակ, երբ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում կնշանակվեն բելառուս, տաջիկ և այլազգի ներկայացուցիչներ, մինդչեռ դա չի նշանակում, որ տվյալ երկրի համար այդ նշանակումը որոշակի իրավիճակ կփոխի: