20/04/2017 14:06
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու համար, հավանաբար, հուշագրի անհրաժեշտություն կլինի. Լևոն Մկրտչյան
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու համար, հավանաբար, հուշագրի անհրաժեշտություն կլինի, այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը:
Դիտարկմանը, թե ի՞նչ պորտֆելներ կպահպանի Դաշնակցությունը, նախարարը նշեց.
«Խնդրում եմ մի քիչ համբերեք: Բանակցություններն ընթանում են: Դրա մասին հրապարակային կասվի»:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել էր, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը եղել է անժամկետ և պետք է շարունակական բնույթ կրի: