20/04/2017 21:34
Շարմազանով. ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնության ստորագրումից հետո խորհրդարանում կլինի երկու իշխանական կուսակցություն
Կոալիցիա կազմելու շուրջ ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Շատ հավանական է, որ 2017 թվականին ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնությունը կստորագրվի ու մենք պառլամենտում կունենանք երկու իշխանական կուսակցություն», - ասաց Է. Շարմազանովը։
Նա նշեց, որ թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի մոտ հակվածությունը ավելի շատ համագործակցության շարունակությունն է։
Aysor.am-ի դիտարկմանը՝ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է ՀՅԴ-ի հետ կոալիցիային, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն է, բայց ես ասացի, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շատ մոտ են` ստորագրելու քաղաքական համագործակցության համաձայնագիր»։