20/04/2017 13:34
Ես էլ էի շփոթված. մի քանի անգամ մատներս ստուգին. Գեներալ Մանվելը՝ ընտրական պրոցեսի մասին
ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը չի շտապում խոսել նոր խորհրդարանում իր ներկայացվածության մասին:
«Դու ուզո՞ւմ ես տեսնես, թե՞ չէ: Քո սրտի ուզածը որնա՞, ասա, տենց անենք», - ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասաց Մանվել Գրիգորյանը, ապա հավելեց. «Սպասի, կերևա»:
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անթերի են անցել: Գեներալն անկեղծացավ, որ տեխնիկական պատրաստվածությունից անգամ ինքն է զարմացել:
«Իմ համար էլ մեծ նորություն էր: Ես էլ էի շփոթված: Մի քանի անգամ մատներս ստուգին: Իմ համար շատ արդար, մաքուրա եղել, թե ով ոնցա տեսել, չգիտեմ: Իմ համար անձամբ զարմանալի էր և հետաքրքիր, որովհետև էն բանի ղայդա հարուր անգամ քննեցին ու զննեցին», - նշեց Մ. Գրիգորյանը: