20/04/2017 21:42
ՀՀԿ-ն դպրոցների տնօրեններին աջակցելու է բարոյապես. Էդուարդ Շարմազանով
ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար աշխատած տնօրենների գործողության օրինականությունը կամ օրենքի խախտումը կորոշեն դատական ատյանները, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս և ցույց տալու այդ տնօրեններին, որովհետև ինչպես դուք ունեք պաշտպանելու դատական ատյաններում ձեր կոլեգաների իրավունքները, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործըկերներին», - ասաց Է. Շարմազանովը։