Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. Վիկտոր Սողոմոնյան

21/04/2017 14:22

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի։

- Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

- Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ:

Անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

- Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող: 

- Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

- Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

- Վստահ եմ՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում արված հայտարարությունը:

-Քսակների կռվի, ձայների աճուրդի և այլնի մասին:

-Այո, հենց դա ի նկատի ունեմ: Մի պահ պատկերացրեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն չի արել: Խոսեք մարդկանց հետ, կարդացեք հետընտրական օրերի մամուլը, ծանոթացեք ամենատարբեր ԶԼՄ-ներում ընտրական գործընթացներին վերաբերող նյութերին, ինչպես նաև՝ վերջին օրերի հայտնի ձայնագրություններից մեկին և հաստատ կգաք հետևյալ երկու եզրակացությունների. նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող:

- Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

- Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

- Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

- Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը: 

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 19:13 Նախնական տվյալներով, Վայոց Ձորի մարզում գազալցակայանի պայթյունից կա զոհ և տուժածներ Այսօր, 17:44 ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ Այսօր, 13:53 Տեղի է ունեցել «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» առաջին հայերեն ձեռնարկի շնորհանդեսը Այսօր, 12:34 ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը Ադրբեջանում դադարեցվել է Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի պատճառով Այսօր, 12:05 Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ Այսօր, 12:03 Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին Այսօր, 12:00 Մասնագետներն այսօր կասեն Գյումրիում ռուս զինծառայողի մահվան բուն պատճառը. ՔԿ 22/04/2017 22:45 Սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն. Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ 22/04/2017 22:10 Նոր մանրամասներ Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունից 22/04/2017 20:59 Ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածը զորացրվել էր բանակից հոգեկան խնդիրների պատճառով (Տեսանյութ) 22/04/2017 20:41 Ռուս զինծառայողի սպանությունը, նախնական տվյալով, կատարվել է կենցաղային հողի վրա. ՌԴ ՊՆ (Տեսանյութ) 22/04/2017 20:34 Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածն ունի հոգեկան խնդիրներ 22/04/2017 20:08 Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածը հայ է 22/04/2017 19:47 Գյումրիում սպանել են ռուսական ռազմաբազայի 21-ամյա զինծառայողին 22/04/2017 17:30 Թրամփի դուստրը թիմ է հավաքում Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում աշխատած անձանցից 22/04/2017 17:28 ԶԼՄ. Գերմանական հետախուզությունը լրտեսել է Ինտերպոլին 22/04/2017 17:15 ԿԺԴՀ-ը խոստանում է սադրանքի դեպքում Հյուսիսի և Հարավի վերամիավորման պատերազմ սկսել 22/04/2017 17:12 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հազարավոր բնակիչներ գիտությանն աջակցող երթի են դուրս եկել 22/04/2017 17:00 Փենս. ԱՄՆ-ը կշարունակի ձգտել Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակի պահպանման 22/04/2017 16:54 Ինսինյեն նոր պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ 22/04/2017 16:47 «Պետք է համարձակորեն որակ փոխենք». վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ 22/04/2017 16:42 «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորած խումբը առաջիկա օրերին Ճապոնական ծով կմտնի 22/04/2017 16:38 «Պոեմ հաղթանակի». Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 22/04/2017 16:33 Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը 22/04/2017 16:31 ԱՄՆ-ն պատմել է ԻՊ-ի նոր «մայրաքաղաքի» մասին 22/04/2017 16:23 Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը 22/04/2017 16:19 «Համահայկական նվագախմբում» կան երաժիշտներ, ում նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ են եղել. նվագախմբի անդրանիկ համերգը՝ ապրիլի 24-ին 22/04/2017 16:11 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի 22/04/2017 15:59 ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Մեքսիկային պայքարել կակաչ տնկելու դեմ 22/04/2017 15:53 Պայմանագրային զինծառայողի մահվան գործով հարցաքննվել են ծառայակիցները 22/04/2017 15:36 «Առաջարկում եմ աշխատեք անտառապետ». նախարարը՝ իր հետ հանդիպման եկած ինժեներին 22/04/2017 15:28 Ռոնալդուի որդին տուգանայինից գոլ է խփել հոր ոճով 22/04/2017 15:17 ԶԼՄ. ԵՄ-ն մտադիր է քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցը 22/04/2017 15:14 Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել. Ալլա Լևոնյանի նախնիները գաղթել են Վանից 22/04/2017 15:05 Վայոց ձորում պայմանագրային զինծառայողի մահվան գործով կրտսեր սերժանտ է ձերբակալվել 22/04/2017 15:02 Երևանի ավագանու ընտրություններ. «Երկիր Ծիրանին» խոստանում է ուշադիր լինել անօթևան կենդանիներին 22/04/2017 14:54 Տարօրինակ, միակողմանի ու հիասթափեցնող. ՀՀ ոստիկանության արձագանքը՝ ՄԻՊ-ի զեկույցին 22/04/2017 14:47 Ժամանակն է, որ օրենքում հստակ ամրագրվի նաև քաղաքական բանավեճի դրույթը, այդպես երևում է՝ ով ով է. Վիգեն Հակոբյան 22/04/2017 14:41 ԶԼՄ. ՆԱՏՕ-ի կործանիչները ՌԴ-ի ինքնաթիռների պատճառով 2016-ին տագնապով բարձրացվել են մոտ 780 անգամ 22/04/2017 14:39 Աֆղանստանում Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով հայ խաղաղապահները չեն տուժել. Արծրուն Հովհաննիսյան 22/04/2017 14:32 Արցախն ազգ-բանակի լավագույն օրինակն է. Ստեփանակերտի Իվանյանի անվան վարժարանի սաները մասնակցում են «Ազգ-բանակ» համաժողովին 22/04/2017 14:31 Չեղավ Նիկոլ ջան, մեզ լավ չեք նայում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին 22/04/2017 14:22 Զբոսաշրջիկները Գարգառի բնությունը նմանեցնում են Շվեյցարիայի բնապատկերներին 22/04/2017 13:43 Ռուսաստանում մայրը օղիով թունավորել է 4 ամսական նորածնին 22/04/2017 13:33 Երևանի ավագանու ընտրություններ. «ԵԼՔ»-ը խոստանում է խիստ ուշադրություն դարձնել տրանսպորտում վարորդների տեսքի, պահվածքի ու հնչող երաժշտության վրա 22/04/2017 13:19 Ժարդիմը կարող է գլխավորել «Բարսելոնը» 22/04/2017 13:15 Գոշ լճի տարածքում, ինչպես նախարարը խոստացել էր, տիղմը դեռ չի մաքրվել 22/04/2017 13:14 Կանարյան կղզիներում 140 ուղևորով շոգենավը բախվել է նավամատույցին 22/04/2017 13:10 Կուբան ու Մարոկկոն վերականգնել են 37 տարի առաջ խզած դիվանագիտական հարաբերությունները 22/04/2017 13:04 Աճուրդի դրված պետական մարգարիտների 1 գրամի գինը 60 դրամ է 22/04/2017 13:01 Իսրայելի ՌՕՈՒ-ն գրոհել է Սիրիայի կառավարական զորքերի դիրքերն Էլ Քունեյթրա նահանգում 22/04/2017 12:57 Թրամփը վստահ է՝ Փարիզի ահաբեկչությունը կուժեղացնի Լե Պենի դիրքերն ընտրություններում 22/04/2017 12:54 Քաղաքացիների 27.9 %-ը վերջին 4 տարիներին Երևանում գրանցված դրական փոփոխություն է համարում քաղաքի տեսքի բարելավումը 22/04/2017 12:50 Բելգիայում 5 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով 22/04/2017 12:42 Աֆղանստանում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա և սպանել 70 մարդու 22/04/2017 12:36 Հանձնարարվել է կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը 22/04/2017 12:28 Թրամփն «անհավանական» է համարել Մերկելի հետ փոխըմբռնումը 22/04/2017 12:20 Համակարգիչը մեր գրիչն է. Գարգառ գյուղի աշակերտներն ստացան 20 Արմթաբ 22/04/2017 12:14 Վրաստանի վարչապետն այցելել է Իրան 22/04/2017 12:06 Պետք է անենք ամեն ինչ, որ մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի. Տարոն Մարգարյան 22/04/2017 12:02 Ֆրանսիայում այսօր լռության օր է 22/04/2017 11:58 «Յուվենտուսը» ձեռք է բերել Բոկա Խունիորսի կիսապաշտպանին 22/04/2017 11:52 Արթուր Աբրահամ- Ռոբին Կրասնիկի մենամարտն այսօր է 22/04/2017 11:45 Նախքան քարոզարշավի մեկնարկը քաղաքացիների 61.2 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին (Տեսանյութ) 22/04/2017 11:37 Ավագանու ընտրություններում Կոմկուսը որևէ քաղաքական ուժի սատարելու որոշում չունի 22/04/2017 11:30 Ասում եք մինչև 2022-ն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, դրա տակից դուրս գալո՞ւ ենք. Կարեն Կարապետյան 22/04/2017 11:23 Երևանի ավագանու ընտրություններ. ՀՀԿ-ն խոստանում է իրականացնել երևանցիների՝ տարիներ շարունակ եղած երազանքները 22/04/2017 11:16 Տարադրամի փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում 22/04/2017 11:07 Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները 22/04/2017 11:00 Երևանում ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 22/04/2017 10:53 ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 22/04/2017 10:48 Գանսոյի դուբլի շնորհիվ «Սևիլիան» հաղթել է «Գրանադային» 22/04/2017 10:41 Վենեսուելայում անկարգությունների ընթացքում մահացել է 12 մարդ 22/04/2017 10:35 Լևոն Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ է տոնել 22/04/2017 10:29 ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է սկանդալի մեջ հայտնված երեք տնօրեն. «Ժողովուրդ» 22/04/2017 10:26 Հայաստանում աղբը հավաքելու ժամանակն է. «Առավոտ» 22/04/2017 10:22 Գյումրիից Մոսկվա ամենաէժան ավիատոմսերը «Պոբեդան» առաջարկում է 30 հազար դրամից սկսած. «Ժողովուրդ» 22/04/2017 10:19 Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորին կփոխարինի Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը. «Ժամանակ» 22/04/2017 10:16 ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է. «Հրապարակ» 22/04/2017 10:13 ՍԱՊԾ. Եթե կլինեն փաստեր, որ ինչ-որ տեղ թուրքական թունավորված լոլիկ է վաճառվում, մենք, անպայման, կփորձենք դրա որակը հասկանալ. «Փաստ» 22/04/2017 10:09 Ավագանու ընտրություններին չմասնակցող ուժերն առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում. «Ժողովուրդ» 22/04/2017 10:05 Պոլիկլինիկաների աշխատողները շուրջ մեկ ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել. «Ժամանակ» 22/04/2017 10:02 Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում վթարի հետևանքով մարդիկ են մահացել 22/04/2017 09:58 ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի կամ առողջապահության նախարարությունից որևէ մեկը. ՀԺ 22/04/2017 09:52 Զեյնալյան. «Ելք»-ն ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չի գրանցել. «Փաստ» 22/04/2017 09:46 Փաշինյանն ու Փոստանջյանը ստիպում են իշխանությանն աշխատել. «Հրապարակ» 22/04/2017 09:41 Էներգետիկայի նախարարն այլ պաշտոնի կանցնի. «Ժամանակ» 22/04/2017 09:35 Արցախի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ 21/04/2017 21:39 «Ելք»-ը կթեթևացնի մեծերի հոգսերը և կբազմապատկի երիտասարդների ուրախությունը․ Անահիտ Բախշյան 21/04/2017 21:15 «Ելք»-ը քառապատկելու է հանրության շրջանում առկա դրական ընկալումը․ Ալեն Սիմոնյան 21/04/2017 20:30 Մոնակոյում ցուցադրել են հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ (Տեսանյութ) 21/04/2017 20:18 Մոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել 21/04/2017 20:05 Ղրղզստանում գրոհային է ձերբակալվել, որն ԱՊՀ-ում ահաբեկչություն իրականացնելու հանձնարարություն էր ստացել 21/04/2017 19:53 Հուսահատության մշուշը ցրելու համար. «Ելքը» քարոզարշավի առաջին օրն ավարտեց «Նեմրա»-ի համերգով (Տեսանյութ, լուսանկարներ) 21/04/2017 19:49 «Պատերազմի և խաղաղության կռիվը». Բացառիկ նկարահանումներ՝ Հալեպում. Լուսանկարներ 21/04/2017 19:40 Օլանդն այցելել է Ելիսեյան դաշտերում կրակոցներից տուժածին 21/04/2017 19:29 Ֆրանսիացի մասնագետները Վայոց ձորում խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին 21/04/2017 19:16 Ե՞րբ կունենանք 24-ժամյա ջրամատակարարում. Էրեբունու բնակիչները՝ Տարոն Մարգարյանին 21/04/2017 19:08 Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուներին 21/04/2017 19:01 Քարոզարշավի մեկնարկից հետո Տարոն Մարգարյանը լուսանկարվեց երեխաների հետ. Լուսանկարներ




Տվյալ բաժնի վերջին նյութերը