Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել. Կարեն Կարապետյանը՝ Առողջապահության նախարարությունում

21/04/2017 11:03

Ճիշտ ուղու վրա եք, բայց խնդրում եմ տեմպերն արագացնել. Կարեն Կարապետյանը՝ Առողջապահության նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել:



Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին: 

Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: 

«Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին , հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը:



Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:

Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում: 

«Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը:

Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին:



Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»: 

Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս:

Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ: 

Վարչապետի՝ դեղորայքի շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ: 

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 12:34 Ալիևն ու Պուտինը Սոչիում քննարկել են ղարաբաղյան խնդիրը Այսօր, 12:25 Այս տարվա 1-ին կիսամյակում շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 9.000 անգամ, մի քանի անգամ դիմել ներթափանցման փորձերի Այսօր, 12:19 ՀԿ-ները հանրային վերահսկողություն են իրականացնում սննդի անվտանգության ոլորտում Այսօր, 12:05 Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր. Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին Այսօր, 11:52 Կենտրոնական Իտալիայում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 11:44 Հրաչյա Հարությունյանի հարազատները նամակ են ուղակելու ՀՀ նախագահին Այսօր, 11:33 Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Այսօր, 11:25 Հայտնի է Սամվել Բաբայանի դատավարության օրը Այսօր, 11:16 Վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին. Շարմազանովի ռեպլիկը՝ Մարուքյանին Այսօր, 11:03 Պուտինն` Ալիևին. Մենք կփնտրենք տարածաշրջանային բարդ հարցերը լուծելու ուղիներ Այսօր, 10:51 Օպտիմալացումն ինքնանպատակ չէ. որևէ անտրամաբանական քայլ, որպեսզի գումար տնտեսենք, բայց մեր երեխաները, քաղաքացիները տուժեն, չի արվելու. Վարչապետ Այսօր, 10:40 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները զբաղեցրել են 41-րդ տեղը Այսօր, 10:28 Հայաստանը բացարձակ առաջատար է 100.000 բնակչին ընկնող Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող դիմումների քանակով. Վահե Գրիգորյան Այսօր, 10:14 Շանհայում շենքի փլուզման հետևանքով 5 մարդ է մահացել (Տեսանյութ) Այսօր, 10:01 35-ամյա գյումրեցի կինը 11-րդ երեխան է ունեցել. «Առավոտ» Այսօր, 09:56 «Ծառուկյան դաշինքը» տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում. «Հրապարակ» Այսօր, 09:52 Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից. ՀԺ Այսօր, 09:47 Դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել դատախազության կազմում և դատական համակարգում. «Հրապարակ» Այսօր, 09:41 Արմեն Մարտիրոսյան. Մեր գործունեության սկզբունքները փոփոխության չենք ենթարկում. «Փաստ» Այսօր, 09:36 Շիրակի մարզպետը կառույցը վերածել է «մշակութային մարզպետարանի». «Առավոտ» Այսօր, 09:29 Աշոտ Աղաբաբյանը մտադիր է «ավելի խելքին մոտ գնով» վաճառել «Հրազդան» մարզադաշտը. «Հրապարակ» 21/07/2017 20:45 Կապանում բացվել է մարզային ակնաբուժական կենտրոն 21/07/2017 19:51 Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյա 21/07/2017 19:37 Արձանագրվել է 11 ՃՏՊ. կա զոհ և վիրավորներ 21/07/2017 19:28 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին 21/07/2017 19:24 Եկատերինբուրգում քննում են բանկի կողոպտման գործը 21/07/2017 19:15 Գերմանիայի հակահետախուզությունը հայտնել է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին 21/07/2017 19:04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին 21/07/2017 18:50 Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին 21/07/2017 18:45 Եվրամիությունը պատրաստ Է օգնել Հունաստանին՝ Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետ կապված 21/07/2017 18:38 Հայաստանում մանկատան հաշմանդամ երեխաների համար «Բարի տնակ» կառուցելու ծրագրեր կան, բայց գումար չկա 21/07/2017 18:30 Հրանուշ Հակոբյանը «Սփյուռք» դպրոցի սաներին ներկայացրել է յոթ առաջնահերթությունները, որոնք կյանքի կոչելու համար պետք է ապրի ու գործի յուրաքանչյուր հայ մարդ 21/07/2017 18:21 Նեյմարի հայրը որդու տրանսֆերից կարող է խոշոր գումար ստանալ 21/07/2017 18:08 Լավրով կատակել է պատքարանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին 21/07/2017 17:58 Գևորգ Սաֆարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել 21/07/2017 17:51 Նման տեսահոլովակ մեր հայկական շոու-բիզնեսում դեռ չի եղել. թոփմոդել է հրավիրվել. պրոդյուսերը՝ նոր տեսահոլովակի մասին (Լուսանկարներ) 21/07/2017 17:46 Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հոկեյը Հայաստանում ևս զարգացում ունենա. Սերժ Սարգսյան 21/07/2017 17:41 Հայրենիքն սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից. Հրանուշ Հակոբյան 21/07/2017 17:37 Ռիչարդ Միլսն ու Արմեն Աշոտյանը կարևորել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 21/07/2017 17:33 «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրողը հյուրընկալվել է Հայաստանի նախագահականում (Լուսանկարներ) 21/07/2017 17:18 ԱՄՆ-ը տուրֆիրմաներին ծանուցել է ԿԺԴՀ ուղևորությունների արգելքի մասին 21/07/2017 16:57 Կանզասի ազգային գվարդիայի բուժօգնության մասնագետներն ուսուցում են անցկացնում Հայաստանի հրշեջների համար 21/07/2017 16:54 Միասնական երթուղային ցանցի վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ տրանսպորտային տեսչությունը 21/07/2017 16:51 Իրաքի փոխնախագահը Մոսուլը վերահսկելու՝ Թուրքիայի հավակնությունները երազանք է անվանել 21/07/2017 16:43 Դրական էներգիայի աղբյուրը. Արմեն Արմոս Մարտիրոսյան (Տեսանյութ, լուսանկարներ) 21/07/2017 16:18 «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Մբապեին 21/07/2017 16:16 Մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների. չունենք այդ ռեսուրսը. Նախագահ 21/07/2017 16:15 Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին 21/07/2017 16:06 Տեղի է ունեցել նորակոչիկների ճանապարհման և զորացրվածների դիմավորման խորհրդանշական միջոցառում 21/07/2017 16:03 Օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով 4 ժամ չի կարողացել վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում 21/07/2017 16:00 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացը 21/07/2017 15:53 «Արցախէներգո»-ի նոր սեփականատերը պարտավորվել է 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում իրականացնել 21/07/2017 15:47 Զիդան. Արձակուրդից հետո Ռոնալդուն կվերդառնա «Ռեալ» 21/07/2017 15:40 Որքան լավ ճանաչենք մեր երկիրը, այնքան ավելի շատ կճամփորդենք ու կսիրենք այն. «Fun Armenia» խորագրով լավագույն ֆոտոների մրցույթ 21/07/2017 15:38 Գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է և կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան 21/07/2017 15:35 Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ. Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ 21/07/2017 15:22 Ջասթին Բիբերին «վատ վարքի» համար արգելել են մուտք գործել Չինաստան 21/07/2017 15:08 ԶԼՄ. Գերմանիան կսառեցնի Թուրքիա սպառազինության մատակարարումները 21/07/2017 15:05 Հրաշալի օր, հանդիպում էր. մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը Հայաստանում է (Լուսնկարներ) 21/07/2017 15:01 «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի 21/07/2017 14:59 Աֆղան զինվորականները մեկ օրում մոտ 100 զինյալ են ոչնչացրել 21/07/2017 14:58 Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ադրբեջանին 21/07/2017 14:53 Մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել 21/07/2017 14:41 Կահիրեում ուժգին պայթյուն է որոտացել 21/07/2017 14:30 ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստ է զբաղվել Լապշինի փոխանցման հարցով 21/07/2017 14:28 Դանիլոն 5 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ 21/07/2017 14:23 Մի շարք մարզերում սպասվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն 21/07/2017 14:12 Ոստիկանությունը հորդորում է տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառի տոնը 21/07/2017 14:08 Քրեակատարողական հիմնարկի աշխատակցուհին սեռական օրգաններում թմրանյութ էր թաքցրել. հարուցվել է քրգործ 21/07/2017 14:04 Ուրբաթ երեկոյան կկայանա Պուտին-Ալիև հանդիպումը 21/07/2017 14:03 Հայաստանը մտադիր է համագործակցության նոր հնարավորություններ ձևավորել ԱՄՆ հետ 21/07/2017 13:59 ԱՄՀ-ն հաստատել է Հունաստանին 1,6 միլիարդ եվրոյի հատկացումը 21/07/2017 13:55 Չինաստանում պայթյունը երկու մարդու կյանք է խլել 21/07/2017 13:50 ՊԵԿ-ը մաքսային ձևակերպումների շարունակական պարզեցմամբ կատարելագործում է մաքսային գործընթացները 21/07/2017 13:45 Արցախը չի ապրում այնպես, որ դուր գա կամ դուր չգա որևէ մեկին. Քաղաքագետ 21/07/2017 13:40 Չինաստանում հեղեղումների հետևանքով տարհանվել է ավելի քան 226 հազար մարդ 21/07/2017 13:35 Հայաստանը կարող է դառնալ օրգանական սնունդ արտադրող երկիր. Հանթր Գեյլոն 21/07/2017 13:27 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Հրաչյա Հարությունյանին 21/07/2017 13:19 «Ալիանս Գրուպ»-ը մտադիր է Հայաստանի միջոցով ապահովագրական գործունեություն ծավալել երրորդ երկրների շուկաներում 21/07/2017 13:11 Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև ստրատեգիական նշանակության ծրագիր է. Իրանցի փորձագետ 21/07/2017 13:09 Մինսկի գործընթացը զբաղվում է մենեջմենթով, ոչ թե՝ հակամարտության լուծմամբ. Իսկանդարյան 21/07/2017 13:03 ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն անցել է իր պաշտոնեական լիազորությունները 21/07/2017 12:58 Նավթի համաշխարհային գները նվազում են 21/07/2017 12:54 ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալը կարևորել է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը 21/07/2017 12:45 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Իրանցի փորձագետ 21/07/2017 12:42 Ղարաբաղյան հակամարտությունը կարևորությամբ աշխարհի համար ոչ առաջին տեղում է, ոչ երկրորդ, ոչ էլ` հինգերորդ. Իսկանդարյան 21/07/2017 12:36 Հարձակվող Խավիեր Էրնանդեսը տեղափոխվել է «Վեսթ Հեմ» 21/07/2017 12:31 ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն, այրել է Արամը. «Սասնա ծռերի» անդամ 21/07/2017 12:20 Հզոր երկրաշարժ` Թուրքիայի ափերի մոտ 21/07/2017 12:08 «Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակցուհու մոտ կասկածելի հեղուկ է հայտնաբերվել 21/07/2017 11:59 Հրապարակել է տեսանյութ, որում Թրամփը ժեստերի լեզվով շփվում է Պուտինի հետ 21/07/2017 11:48 ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է. Պարզաբանում 21/07/2017 11:20 Linkin Park-ը Բենինգտոնի ինքնասպանության օրը նոր տեսահոլովակ է հրապարակել (Տեսանյութ) 21/07/2017 11:11 Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու 21/07/2017 11:00 Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի հարազատները դեռ չեն տեսակցել նրան 21/07/2017 10:50 Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հայտարարվել է հետախուզում 21/07/2017 10:45 Նախնական տվյալներով՝ Հունաստանում գրանցված երկրաշարժից հայեր չեն տուժել 21/07/2017 10:33 Մեծ Բրիտանիայում այրվել է շոկոլադ տեղափոխող բեռնատարը 21/07/2017 10:20 Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներն ընդլայնվում են 21/07/2017 10:11 Դատական համակարգում ամեն կողմից խեղդում են, էլ առաջվանը չէ, փող չկա մեջը. «Հրապարակ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը