21/04/2017 11:04
Առաջիկայում «1000 դրամ»-ի նախագծով փոխհատուցում կտրամադրվի ևս 2-3 զինծառայողի ընտանիքի. Վիգեն Սարգսյան
Առաջիկայում «1000 դրամ»-ի նախագծով փոխհատուցում կտրամադրվի ևս 2-3 զինծառայողի ընտանիքի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ արդեն փոխհատուցում է տրամադրվել 2 զինծառայողների ընտանիքներին և մյուս փոխհատուցումների տրամադրումը, հնարավոր է, ձգձվում է իրավական խնդիրների պատճառով:
«Կան հանգամանքներ, որոնք պարզում են քրեական գործի քննությունից հետո», - ասաց Վիգեն Սարգսյանը:
«Որևէ զոհվածի կամ վիրավորում ստացածի ընտանիք առանց ՊՆ ուշադրության չի մնացել ու չի մնալու: Այսինքն, եթե այդ հիմնադրամի գումարն իրեն հասնի մեկ ամիս հետո էլ`այդ ընթացքում մենք միշտ իրենց աջակցություն տրամադրելու ենք: Մեր նպատակը ժամանակ ձգելը չէ, բայց կա իրավական ձևակերպման խնդիր», - ասաց պաշտպանության նախարարը: