21/04/2017 11:58
«Սասնա ծռերի» ասուլիսի ժամանակ բռնության կոչերը ուղիղ եթերի հետևանք էին. ՄԻՊ
ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի կողմից ասուլիս հրավիրելը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում։
«Ասուլիսի կազմակերպումը ողջունելի չէր, բայց ողջունելի եմ համարում այն լրատվամիջոցների աշխատանքը, ովքեր հրաժարվեցին ուղիղ եթերում դա լուսաբանել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ասուլիսի ժամանակ բռնության կոչերը ուղիղ եթերի հետևանք էին։
«Ուղիղ եթերում հնչեցին բռնության կոչեր՝ «թող ճեղքեն բենզինի շշերով, քարերով», անկանոն կրակոցներ տեղի ունեցան, ես կարծում եմ, որ ուղիղ եթերն էր ազդել դրան, դա խնդրահարույց էր, խնդրահարույց էր նաև լրագրողների անվտանգության տեսանկյունից», -ասաց նա։