21/04/2017 21:15
«Ելք»-ը քառապատկելու է հանրության շրջանում առկա դրական ընկալումը․ Ալեն Սիմոնյան
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի պոտենցիալ ընտրողը Հայաստանի և Երևանի ճակատագրով մտահոգ քաղաքացին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը։
««Ելք»-ի պոտենցիալ ընտրողը գիտակից, քաղաքականապես զարգացած, ազնիվ և Հայաստանի ու Երևանի ճակատագրով մտահոգ քաղաքացին է՝ անկախ իր տարիքից», - նշեց Ա.Սիմոնյանը։
Նա ասաց, որ «շատ բարձր» է գնահատում «Ելք» դաշինքի շանսերը մայիսի 14-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններում։
«Ես վստահ եմ՝ դուք ունեք ծանոթներ և ընկերներ, ովքեր ընկերական շրջապատում քննարկում են մեզ, և մեր նկատմամբ շատ դրական ընկալում կա, և մենք այդ դրական ընկալումը քառապատկելու ենք», նշեց Ա.Սիմոնյանը։