21/04/2017 12:16
Թաթոյանը վստահեցրեց՝ չի պաշտպանում ՀՀԿ շահերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ չի պաշտպանում Հայաստանի Հանրապետական կուսակցության շահերը։
«Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ, ես ընտրվել եմ երկրի խորհրդարանի կողմից լայն լեգիտիմությամբ, դրա համար ես խիստ էի իմ գնահատականներում», - ասաց նա։
«Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել, դա ոչ մի նշանակություն չունի, բացառվում է, որ ես կուսակցության շահերը պաշտպանեմ», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը։
Արման Թաթոյանը նշեց՝ հետևողական է լինելու մինչև վերջ, լինելու է անկողմնակալ ու օբյեկտիվ։