21/04/2017 10:12
ՀՀԿ-ում կարծում են, որ ՀՅԴ-ն պետք է մեկ նախարար ունենա. «Հրապարակ»
Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ:
«Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է և գործում է շատ ակտիվ», - ասաց «Հրապարակ»-ի՝ ՀՅԴ-ական զրուցակիցը:
Ի դեպ, հարցականի տակ է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»` առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Թերթի տեղեկություններով` ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգևորված։
«Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում», - նեղ միջավայրում ասել է նա: