21/04/2017 19:53
Հուսահատության մշուշը ցրելու համար. «Ելքը» քարոզարշավի առաջին օրն ավարտեց «Նեմրա»-ի համերգով (Տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր մեկնարկած քարոզարշավը «Ելք»-ը ավարտել է Հյուսիսային պողոտայում՝ «Նեմրա» ռոք խմբի համերգով: Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ռոք խմբին լսելու են եկել երիտասարդներ, մեծահասակներ: «Ելք»-ի ներկայացուցիչները պարբերաբար բացականչել են իրենց կարգախոսը՝ «Ելք կա»:
Ալեն Սիմոնյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ այս համերգի հիմնական ուղերձն այն է, որ «Ելք»-ը գալիս է հուսահատության մշուշը ցրելու:
Համերգին ներկա երիտասարդները գրկախառնվում էին Փաշինյանի, Մարուքյանի հետ ու սելֆի անում նրանց մասնակցությամբ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, ով արդեն ցույց է տվել իր երգելու տաղանդը, «Նեմրա»-ի հետ ելույթ չունեցավ: