21/04/2017 10:02
Հրայր Թովմասյանը բացառում է իր՝ Արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվելը. «Ժողովուրդ»
ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է:
Հարցի առնչությամբ՝ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանել է. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»:
Եվ քանի որ չէր բացառվում նաև, որ Թովմասյանը գուցե կրկին գործուղվի գործադիր և զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից թերթը հետաքրքրվել է, թե որքանով է դա հնարավոր:
«Ոչ, երբեք», - այսպիսի կտրուկ պատասխան է տվել Հրայր Թովմասյանը: