21/04/2017 11:36
Եթե պահի թելադրանքով ՌԴ-Թուրքիա շահերը կհամընկնեն, Հայաստանը կտուժի. Գևորգ Յազըճյան
Երբ պահի թելադրանքով Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնեն, ապա Հայաստանի շահերը հաշվի չեն առնվի, լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Յազճըյանը:
«Ռուսաստանը Թուրքիայից ֆինանսական ակնկալիքներ ունի, իսկ Հայաստանից ոչինչ չունի: Երբ պահի թելադրանքով ՌԴ-Թուրքիա շահերը համընկնեն, Հայաստանի բանը բուրդ կլինի», - ասաց նա:
Պատմաբանը հատկապես մեծ վտանգներ է տեսնում երկրի անվտանգության հետ կապված: Նրա խոսքով` չի բացառվում նոր քառօրյայի կրկնությունը, որի ադյունքում Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանին հանձնել 5-7 տարածք:
«Մեր իշխանություններն էլ դա չեն թաքցնում: Խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ժողովուրդը 10 000 դրամի համար պատրաստ է ամեն ինչի: Ինքն իր ճակատագրի վրա թքած ունի», - ասաց նա: