21/04/2017 19:40
Օլանդն այցելել է Ելիսեյան դաշտերում կրակոցներից տուժածին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, վարչապետ Բեռնար Կազնյովը և ՆԳ նախարար Մատիաս Ֆեկլն այցելել են գիշերը Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած կրակոցներից տուժածին, որը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին:
Վիրավորը գտնվում է Ժորժ Պոմպիդուի անվան հոսպիտալում:
Հինգշաբթի երեկոյան Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորումը: