21/04/2017 19:29
Ֆրանսիացի մասնագետները Վայոց ձորում խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին
Այսօր գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստում հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը տեղեկացրել է, որ պատրաստվել է հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, տեղեկացնում են ԳՆ լրատվական ծառայությունից:
Ջիլավյանը նաև նշել է, որ կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել հիմանդարմի գործունեության լուսաբանման հարցին:
Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Զարուհի Մուրադյանին նշանակելու հարցը և միաձայն հաստատել է նրա թեկնածությունը: