21/04/2017 20:18
Մոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
Մոլդովայում ձյան ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել, տարերքի հարվածի հետևանքների դեմ պայքարում ներգրավվել է նաև բանակը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախագահ Իգոր Դոդոնը, փոխանցում է «Российская газета»-ն:
Նրա խոսքով՝ արտակարգ դրություն սահմանելու խնդրանքով դիմել է ԱԻ հանձնաժողովը՝ վարչապետ Պավել Ֆիլիպի գլխավորությամբ:
«Ներկայում գնահատվում են ազգային տնտեսությանը տարերքի հետևանքները», - գրել է Դոդոնը՝ մարդկանց խնդրելով փողոց դուրս չգալ մինչև ճանապարհները չմաքրվեն:
Երկրում երկրորդ օրն է՝ ձյան տեղումները չեն դադարում, սառնամանիք է սպասվում: