22/04/2017 10:09
Ավագանու ընտրություններին չմասնակցող ուժերն առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում. «Ժողովուրդ»
Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը մտադիր չեն սատարել առաջադրվածներից որևէ մեկին: Բացառություն է, թերևս, ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության նոր ուղիներ է փնտրում. Ճիշտ է՝ այդ մասին նրանք պաշտոնապես չեն հայտարարել, բայց ակնհայտ է, որ ներքին կարգով կգործեն ՀՀԿ օգտին:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ճշտել է՝ իրենք ո՞ւմ են սատարելու: Ի պատասխան հարցման՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշել է. «Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկել կուսակցությունում, մեր կուսակիցները, համակիրներն իրենց ազատ կամարտահայտմամբ կարող են գնալ և իրենց ընտրությունը կատարել, որևէ նման մոտեցում չի լինելու»: