22/04/2017 10:29
ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է սկանդալի մեջ հայտնված երեք տնօրեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը:
Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է: Թերթը հիշեցրել է, որ ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվել էին թվով 114 դպրոցի և մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու և այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից 3-ը՝ Երևանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երևանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, և Երևանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: