22/04/2017 16:42
«Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորած խումբը առաջիկա օրերին Ճապոնական ծով կմտնի
Ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորած ավիախումբը առաջիկա օրերին Ճապոնական ծով կմտնի: Այս մասին Ավստրալիայում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք սպասում ենք, որ դրանք (նավերը) Ճապոնական ծովում կլինեն արդեն մի քանի օր անց, մինչև այս ամսվա վերջ», - ասել է նա:
«ԿԺԴՀ ռեժիմը չպետք է սխալվի այն հարցում, որ ԱՄՆ-ը տարածարջանում ռեսուրսներ, մարդիկ ու ներկայություն ունի, որպեսզի հետևենք մեր շահերին, դրանց ու մեր դաշնակիցների անվտանգությանը», - նշել է Փենսը:
Ներկա պահին ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրներկի խումբը` «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ Սինգապուրից Ճապոնական ծով է ուղևորվում: Նշվում է, որ այդ զորավարժությունների նպատակը ԿԺԴՀ-ի ափերի մոտ ԱՄՆ-ի ուժի ցուցադրությունն է: