22/04/2017 09:52
Զեյնալյան. «Ելք»-ն ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չի գրանցել. «Փաստ»
«Փաստ»-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշել է, թե «Ելքը» ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բողոքարկել, քանի որ ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չի եղել։
«Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումները, որոնք եղել են, դրանց հիմքով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու հեռանակար մենք չտեսանք, որ դիմեինք Սահմանադրական դատարան։ Ընտրակաշառքն այս ընտրություններում ոչ միայն քրեականացված էր, այլև՝ քրեական պատասխանատվությունից կազատվեին այն մարդիկ, ովքեր 3-օրյա ժամկետում դրա մասին հաղորդում կտային։ Մենք այդպիսի որևէ հաղորդում չստացանք, թեև ինտեսիվ աշխատում էինք այդ ուղղությամբ և կատարում բացատրական աշխատանքներ», - հավելել է Զեյնալյանը։