22/04/2017 10:13
ՍԱՊԾ. Եթե կլինեն փաստեր, որ ինչ-որ տեղ թուրքական թունավորված լոլիկ է վաճառվում, մենք, անպայման, կփորձենք դրա որակը հասկանալ. «Փաստ»
«Փաստ»-ի հետ զրույցում ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն, անդրադառնալով այն տեղեկություններին, թե Թուրքիայից Հայաստան թունավորված լոլիկ է ներմուծվում, նշել է, որ այս տարի Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել։
«Մանավանդ բանջարեղենը մեզ մոտ չմշակվող պրոդուկցիա է։ Հետևաբար մեր կողմից կիրառվող գործողությունների ակցենտը կայանում է՝ սահմանին խիստ վերահսկողություն իրականացնելով։ Թուրքիան և Պակիստանը մեզ համար ռիսկային երկրներ են, և առանց բացառության այնտեղից ներկրվող ցանկացած ապրանք գնում է լաբորատոր փորձաքննության և նոր միայն շուկա մտնում։
Պարզելու համար, թե այս տարի Թուրքիայից ի՞նչ է եկել, ժամանակ է պահանջում։ Սերտիֆիկացիաներով պիտի հետ գնանք, որ տեսնենք, թե ինչ է եկել։ Քանի որ թեման լոլիկի շուրջ էր, բնականաբար, լոլիկով փորձեցինք հասկանալ լաբորատորիա մտնում է, թե ոչ», -նշել է Առաքելյանը։
ՍԱՊԾ մամուլի խոսնակը հավելել է, որ չպետք է մոռանալ, որ շատ ենթադրական բանի մասին է խոսվում. «Եթե կլինեն փաստեր, որ ինչ-որ տեղ թուրքական լոլիկ է վաճառվում և հիմնավորում լինի, մենք, անպայման, կփորձենք դրա որակը հասկանալ»։