22/04/2017 16:31
ԱՄՆ-ն պատմել է ԻՊ-ի նոր «մայրաքաղաքի» մասին
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն ըստ էության տեղափոխել է իր այսպես կոչված մայրաքաղաքը Ռաքքայից դեպի հարավ-արևելք՝ Դեյր-էլ-Զոր: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել սիրիական ջոկատների կողմից ավիահարվածների և հարձակվողական գործողությունների ուժեղացման ֆոնին, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, հայտնում է Ren.tv-ին՝ հղում անելով Fox News-ին:
Ամերիկացի զինվորականները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետևել են նրան, որ ԻՊ-ի հարյուրավոր բյուրոկրատներ» և այլ պաշտոնյաներ լքել են Ռաքքան վերջին երկու ամսվա ընթացքում, և շարժվել դեպի Դեյր-Էլ-Զոր Մեյադին քաղաքի միջով:
Սիրիայի Ռաքքան ահաբեկիչները գրավել են 2014 թվականին: