22/04/2017 17:12
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հազարավոր բնակիչներ գիտությանն աջակցող երթի են դուրս եկել
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հազարավոր բնակիչներ գիտությանն աջակցող երթի են դուրս եկել: Դրանք առաջին հանրահավաքներն են, որոնք ակտիվիստնրը պատրաստվում են իրականացնել աշխարհի 500 քաղաքներում, որպեսզի բողոք հայտնեն ընդդեմ «այլընտրանքային փաստերի» ու գիտության ձեռքբերումներն անտեսելուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնակիցները կարծում են, որ այժմ գիտական փաստերն ու մեթոդները բացառվում են քաղաքական գործընթացներից:
Սիդնեյում ցուցարարները, հագնելով սպիտակ խալաթներ, քաղաքական գործիչներին կոչ են արել աջակցել գիտական հանրությանը: Նրանք կրում էին «Առանց գիտության դա պարզապես մտացածին է» և «Մեզ մտածողներ են պետք, ոչ թե ժխտողներ» մակագրությամբ պաստառներ:
Ավստրալիայում բողոքի ակցիաները մեկնարկել են այն պահին, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ավարտել է Ավստրալիա իր այցը: Երթի մասնակիցները համաձայն չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ` ԱՄՆ-ում հեղինակավոր գիտական կազմակերպությունների հետազոտությունների ծախսերը նվազեցնելու որոշման հետ: