22/04/2017 14:39
Աֆղանստանում Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա գրոհայինների հարձակման հետևանքով հայ խաղաղապահները չեն տուժել. Արծրուն Հովհաննիսյան
Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն առնվազն 70 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ: