22/04/2017 16:11
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի
Թալիբան շարժման գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 150 աֆղան զինծառայող է զոհվել, տասնյակները վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել Բալհ նահանգում տեղակայված բազայի վրա, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ավելի վաղ ամերիկյան ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Թոմասը հայտարարել էր 50 զոհի մասին: Աֆղանստանի իշխանությունները դեռևս զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել:
Գորոհայինները բազա են ներթափանցել զինվորական ամենագնացներով և զինվորական հագուստով: Հարձակումը տեղի է ունեցել մզկիթում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: