22/04/2017 12:54
Քաղաքացիների 27.9 %-ը վերջին 4 տարիներին Երևանում գրանցված դրական փոփոխություն է համարում քաղաքի տեսքի բարելավումը
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից առաջ Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ն 1044 քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները գնահատում վերջին 4 տարում մայրաքաղաքում իրականացված աշխատանքները:
«Հարցվածների 33.5 %-ը որպես իր համայնքի կարևորագույն խնդիր մատնանշել է մաքրության խնդիրը, 17 %-ը՝ մուտքերի վատ վիճակը, 16.3 %-ը հասարական տրանսպորտի, 15.1 %-ը աղբահանության խնդիրը», - լրագրողների հետ զրույցում ասաց ՍՊԸ տնօրեն Արման Նավասարդյանը:
Հարցվածների 27.9 %-ը վերջին 4 տարիներին Երևանում գրանցված դրական փոփոխություն է համարում քաղաքի տեսքի բարեկարգումն ու գեղեցկացումը, 20.6 %-ը՝ բակերի բարեկարգումը, 17.6 %-ը՝ նստարանների տեղադրումը, 16.9 %-ը խաղահրապարակների կառուցումն ու այգիների բարեկարգումը, 8.5 %-ը ասֆալտապատումը և 4.8 %-ը աղբամանների ավելացումը:
1-5 սանդղակով քաղաքային տրասնպորտի վիճակը քաղաքացիները գնահատել են 2.8 բալ, մաքրությունը՝ 3, անվտանգությունը՝ 3.8, կանաչապատ տարածքները՝ 3.2, մշակութային կյանք՝ 3.3, լուսավորություն՝ 4 բալ: