22/04/2017 17:28
ԶԼՄ. Գերմանական հետախուզությունը լրտեսել է Ինտերպոլին
Գերմանիայի հետախուզական դաշնային ծառայությունը 2000 թվականից սկսած լրտեսել է Ինտերպոլին, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Spiegel պարբերականին:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նյութեր, որոնք պարունակել են տեղեկություններ այն մասին, որ գերմանական հետախուզությունը լրտեսել է միջազգային քրեական ոստիկանության մի քանի մասնաճուղերի, այդ թվում Ինտերպոլի շտաբ բնակարանը՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ավտրիայում և Բելգիայում:
Բացի այդ, հատուկ ծառայությունները լրտեսել են Եվրոպոլին (Եվրամիության ոստիկանական ծառայություն):
Գերատեսչություններից ոչ մեկը դեռ չի մեկնաբանել լուրը: