22/04/2017 15:17
ԶԼՄ. ԵՄ-ն մտադիր է քննարկել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների կասեցման հարցը
Եվրամիությունը մտադիր է քննարկել միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները ժամանակավորապես կասեցնելու հարցը երկրի սահմանադրության մեջ ուղղումների վերաբերյալ հանրաքվեից հետո, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Welt-ին:
«Այդ թեման ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում կլինի: Հանդիպումը նախատեսվում է Մալթայում ապրիլի 28-29-ին: ԱԳ նախարարները կոչ կանեն Եվրահանձնաժողովին քննարկել, թե ինչպես է Անկարան խախտել բանակցությունների հիմնական գծերը և, համապատասխանաբար, հարկավոր չէ արդյոք դրանք ժամանակավորապես դադարեցնել», - ասել է եվրոպացի դիվանագետը, որը ծանոթ է իրավիճակին:
ԵՄ-ում ելնում են նրանից, որ ԵՀ-ն խորհուրդ է տալիս առաջիկայում կասեցնել Անկարայի հետ բանակցություններն անորոշ ժամանակով Թուրքիայում «ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և տևական խախտումների պատճառով»: