22/04/2017 14:41
ԶԼՄ. ՆԱՏՕ-ի կործանիչները ՌԴ-ի ինքնաթիռների պատճառով 2016-ին տագնապով բարձրացվել են մոտ 780 անգամ
ՆԱՏՕ-ի կործանիչները 2016 թվականին տագնապի ազդանշանով մոտ 780 անգամ բարձրացվել են Եվրոպայի իրենց բազաներից՝ ռուսական ինքնաթիռների նույնականացման և հսկման նպատակով։ Դա ավելին է, քան սառը պատերազմի ավարտից հետո երբևէ։ Այս մասին հայտնում է DPA գերմանական գործակալությունը՝ հղում անելով դաշինքի Ռամշտայն ավիաբազայի ներկայացուցչին, փոխանցում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի կործանիչներն անցած տարի Եվրոպայի բազաներից տագնապով օդ են բարձրացել 870 անգամ, այսինքն միայն 90 դեպքերն են կապված այլ պետությունների ինքնաթիռների գործողությունների հետ։
Նաև հաղորդվում է, որ 2015 թվականին ՆԱՏՕ-ի կործանիչները Եվրոպայում տագնապի ազդանշանով բարձրացվել են 410 անգամ։