22/04/2017 12:28
Թրամփն «անհավանական» է համարել Մերկելի հետ փոխըմբռնումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ փոխըմբռնումն «անհավանական» է անվանել: Այս մասին նա հայտարարել է AP գործակալության հետ հարցազրույցում, փոխանցում է DW.ru-ն:
Թրամփը հավելել է, որ նման բան չէր սպասում, քանի որ ինքն ու Մերկելը տարաձայնություններ ունեն միգրացիայի և ՆԱՏՕ-ի հարցերի շուրջ:
Նա նաև բացատրել է, թե ինչու Սպիտակ տանը հանդիպման ժամանակ չի սեղմել Գերմանիայի կանցլերի ձեռքը, երբ այդ մասին խնդրել են լրագրողները: «Ինձ թվում է` ինչ-որ մեկը բղավեց` սեղմեք ձեռքերը: Բայց ես չլսեցի: Մենք արդեն մինչ այդ չորս անգամ միմյանց ձեռք էինք սեղմել», - ասել է Թրամփը: