22/04/2017 17:30
Թրամփի դուստրը թիմ է հավաքում Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում աշխատած անձանցից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան, որը նախագահի օգնականն է, իր համար թիմ է հավաքում նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում աշխատած անձանցից, փոխանցում է Politico-ն։
Հրատարակության տվյալների համաձայն՝ իր խորհրդական Դինա Փաուելից բացի, որն ԱՄՆ 43-րդ նախագահի վարչակազմում զբաղեցրել է կադրային հարցերով ասիստենտի պաշտոնը, Իվանկան աշխատանքի է ընդունել նաև Ջուլի Ռեդֆորդին, որն աշխատել է Բուշ կրտսերի օրոք կրթության նախարարի մոտ։