22/04/2017 12:57
Թրամփը վստահ է՝ Փարիզի ահաբեկչությունը կուժեղացնի Լե Պենի դիրքերն ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Փարիզի ահաբեկչությունը կնպաստի Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Մարին Լե Պենի դիրքերի ուժեղացմանը։
«Նա ամենաուժեղ դիրքորոշումն ունի սահմանների և Ֆրանսիայում տեղի ունեցվածի վերաբերյալ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը Associated Press գործակալության հետ հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ նա, ով զբաղեցնում է ամենակոշտ դիրքորոշումն իսլամական ահաբեկչության և ազգային սահմանների հարցում, «լավ հանդես կգա ընտրություններին»։
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին։