22/04/2017 10:35
Լևոն Արոնյանը 4 անընդմեջ հաղթանակ է տոնել
«Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել Հոու Յիֆանի նկատմամբ:
Այսպիսով, տոնելով 4 անընդմեջ հաղթանակ, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ՝ Արոնյանն անհասանելի դարձավ մրցակիցների համար և դարձավ «Գրենկե Չեսս Կլասիկ» գերհզոր մրցաշարի հաղթող:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցել մոտակա 2 մրցակիցներից՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և ՖԻԴԵ-ի գործակիցների համաշխարհային դասակարգման 3-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանայից:
Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը: