22/04/2017 15:05
Վայոց ձորում պայմանագրային զինծառայողի մահվան գործով կրտսեր սերժանտ է ձերբակալվել
Ապրիլի 21-ին Վայոց Ձորի մարզում ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ, Aysor.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացել է պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը` N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: