22/04/2017 14:31
Չեղավ Նիկոլ ջան, մեզ լավ չեք նայում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
«Ելք» դաշինքի՝ Ավանում կազմակերպված քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը մոտեցավ դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ասելով, որ քաղաքապետը պետք է մտածի իրենց արժանապատիվ ապրուստի մասին:
«Եթե ընտրվեմ քաղաքապետ, իհարկե լավ եմ աշխատելու, դուք լինելու եք գոհ», - ասաց Փաշինյանը:
«Այսինքն՝ պակաս տեղ չեք թողելու հա՞: Չեղավ Նիկոլ ջան, մեզ լավ չեք նայում: Բա 40 հազար դրամ թոշակով մարդ կապրի՞», -հակադարձեց քաղաքացին՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը մահացած է և պետք է դրա թաղումը կազմակերպել:
«Ընտրություն էր: Գնայիք ապրիլի 2-ին կազմակերպեիք: Դուք էդ շանսը ունեիք: Մայիսի 14-ին էլ ունեք», - ասաց Փաշինյանը: