22/04/2017 13:43
Ռուսաստանում մայրը օղիով թունավորել է 4 ամսական նորածնին
ՌԴ Իրկուտսկ քաղաքում մայրն օղիով թունավորել է 4 ամսական նորածնին` ցանականալով նրան հանգստացնել: Այս մասին ասվում է տարածաշրջանային քննչական կոմիտեի քննչական վարչության կայքում: Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով` անզգուշությամբ մահվան հասցնելու հետ կապված, փոխանցում է Newsru-ն:
Քննության վարկածով` կասկածյալը, ցանկանալով հանգստացնել 4 ամսական երեխային, որդուն օղի է խմեցրել: Ալկոհոլային թունավորման հետևանքով երեխան մահացել է:
Կինն ունի մանկահասակ ևս երկու երեխա, և նա զրկված է նրանց նկատմամբ ծնողական իրավունքներից: