22/04/2017 17:00
Փենս. ԱՄՆ-ը կշարունակի ձգտել Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակի պահպանման
ԱՄՆ-ը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն բան՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար՝ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ կշարունակի տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ պահպանելու համար Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակը։ Մենք դիտարկում ենք գործողություների բոլոր հնարավոր տարբերակները», - ասել է նա։
Իր հերթին Ավստրալիայի վարչապետը կոչ է արել Չինաստանին օգտվել Փխենյանի վրա իր «վիթխարի ազդեցությունից»՝ ստիպելու նրան հրաժարվել հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումից։