22/04/2017 12:50
Բելգիայում 5 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով
Բելգիայի դատախազությունը հայտարարել է հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության մեջ կասկածվող 5 մարդու ձերբակալության մասին, փոխանցում է РИА Новости-ին՝ հողում անելով RTL գործակալությանը
«Ահաբեկչական դոսյեի» շրջանակում բրյուսելյան շրջանում անցկացված խուզարկությունների ժամանակ 5 անձ կալանքի տակ են վերցվել։ Դա կապված չէ Փարիզում և Բրյուսելում կատարված հարձակումների հետ, այդ թվում Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգության, հայտնում է դաշնային դատախազը։
Քննության շահերից ելնելով՝ ավելի մանրամասն տեղեկություն չի հաղորդվում։