22/04/2017 10:41
Վենեսուելայում անկարգությունների ընթացքում մահացել է 12 մարդ
Վենեսուելայի Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ անցած գիշեր Կարակասում անկարգությունների ու թալանի ժամանակ մահացել է 12 մարդ, փոխանցում է РИА Новости-ն:
Եվս 7 մարդ վնասվածքներ է ստացել։
Թալանը սկսվել է Պարոկիա-դել-Վալիե շրջանում հինգշաբթի ուշ երեկոյան և շարունակվել ողջ գիշեր։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում 2 օրում սպանվել է 4 մարդ։
Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը սահմանափայել է ըննդիմադիր ազգային ասամբլեայի իշխանությունը: