22/04/2017 12:42
Աֆղանստանում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա և սպանել 70 մարդու
«Թալիբան» շարժման գրոհայիններն առնվազն 70 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակմամբ,փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աֆղանական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման ժամանակ գրոհայինների հագին եղել է կառավարական բանակի համազգեստ։
Երկրի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորները դուրս էին գալիս բազայի տարածքի մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։
Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ մահապարտների են կիրառել՝ բազայի պաշտպանության արտաքին պարագիծը ճեղքելու համար։
Մարտը շարունակվել է ողջ օրվա ընթացքում, զինվորականները կարծում են, որ զոհերի թիվը կաճի։ Թալիբների կողմից կորուստը կազմում է առնվազն 10 մարդ։