22/04/2017 13:14
Կանարյան կղզիներում 140 ուղևորով շոգենավը բախվել է նավամատույցին
Կանարյան կղզիներում ուղևորներով շոգենավը բախվել է նավամատույցին, փոխանցում է Lenta.ru-ն:
Աղբյուրի տվյալով՝ խոսքը Naviera Armas ընկերության շոգենավի մասին է, որում եղել է 140 ուղևոր, և ուղևորվում էր իսպանական Տեներիֆե կղզի:
Բախման պատճառը եղել են տեխնիկական խնդիրները, ինչի հետևանքով անձնակազմը կորցրել է շարժիչների կառավարումը:
Միջադեպի հետևանքով որոշ ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել, մինչդեռ շոգենավն ու նավամատույցը զգալի վնասվել են: