Տարօրինակ, միակողմանի ու հիասթափեցնող. ՀՀ ոստիկանության արձագանքը՝ ՄԻՊ-ի զեկույցին

22/04/2017 14:54

Տարօրինակ, միակողմանի ու հիասթափեցնող. ՀՀ ոստիկանության արձագանքը՝ ՄԻՊ-ի զեկույցին


ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ զեկույցին, որում Արման Թաթոյանն անդրադարձել էր ոստիկանության գործողություններին՝ նշելով, որ դրանք անընդունելի էին ու անհամաչափ։

«ՀՀ ոստիկանությունն ավանդաբար հարգանքով է վերաբերվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած հրապարակումներին և զեկույցներին, վերլուծել է դրանցում նշվող քննադատություններն ու բացասական կարծիքները և փորձել ըստ հնարավորության շտկել բացթողումներն ու թերացումները ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով:

Բացառություն չի կազմելու նաև հրապարակված արտահերթ զեկույցը, սակայն այս անգամ հարկադրված ենք հայտարարելու, որ զեկույցում տեղ գտած առանձին մտքեր, ձևակերպումներ ու եզրահանգումներ զուրկ չեն զգացմունքայնությունից և վառ երևակայությունից: Միգուցե պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը, կամ ոստիկանությունը ինքը չի կարողանում վեր կանգնել սուբյեկտիվիզմից, բայց երկու պարագայում էլ մի բան հաստատ է՝ զեկույցը չի տալիս այն հարցի պատասխանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում: Եթե այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, հստակ տրվեր, միգուցե ոստիկանությունը զեկույցն ընդուներ ի գիտություն՝ չհամաձայնելով դրա շատ դրույթների հետ: Զեկույցի գիտահետազոտական արժեքը չի վնասվի, եթե որոշ փաստերի վերաբերյալ հասարակությանը ներկայացվեն նաև ոստիկանության մոտեցումները: Որպես իրավապահ պետական մարմին` ոստիկանության կողմից հանրության հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելու հնարավորությունները հայտնի չափով սահմանափակ են: Վերջին հաշվով՝ դրանք կարող են շահարկվել, ներկայացվել որպես վերջնական պետական դիրքորոշում, որակվել որպես դատարանների նկատամբ ճնշում գործադրելու փորձ, այն դեպքում, երբ տասնյակ անձանց նկատմամբ դեռևս իրականացվում է քրեական հետապնդում: Այնուամենայնիվ, որոշ պարզաբանումներ ներկա պահին համարում ենք անհրաժեշտ:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ խոսելով իրադարձություններ պատճառահետևանքային ընթացի մասին, մոռացել կամ նպատակահարմար չի գտել անդրադառնալ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու իրական նպատակներին, որոնք ցայտուն կերպով երևացին իրադարձությունների հենց առաջին օրը նրանց կողմից տարածված հայտարարություններում: Մասնավորապես, խմբի անդամները լայն հասարակությանն իրազեկում էին ոստիկանական բազաներ և մի քանի բաժիններ գրավելու, զինված ուժերի զորամասերի` իրենց միանալու և ամբողջ երկրով մեկ ծավալվող ապստամբության մասին: Ընդ որում, համայն հայությանը և բոլոր քաղաքացիներին հորդորում էին միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Կոչ էր արվում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության: Բացի այդ, համազգեստ կրող ոստիկանները, որոնք չէին աջակցի ապստամբությանը, համարվում էին ապստամբության թիրախ և ենթակա էին չեզոքացման:

Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:

Թե իրավապահների պատանդառությամբ ու սպանություններով ուղեկցվող գործողություններն ու հայտարարությունները, թե անընդհատ ստացվող օպերատիվ-հետախուզական տեղեկությունների վերլուծությունը, թե, այսպես կոչված, ինքնաբուխ հավաքների ժամանակ հնչող կոչերը, թե որոշ զանգվածային լրատվամիջոցներում և համացանցում տարածվող ապատեղեկատվությունը` ուղեկցվող զինված խմբի անդամների փառաբանմամբ, և թե նախապատրաստվող բռնի հանցագործությունների մասին Օպերատիվ կառավարման կենտրոնում պարբերաբար ստացվող ահազանգերը առավել քան բավարար էին ենթադրելու, որ կատարվել է հանցագործություն՝ ուղղված սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ: Ոստիկանության համար անվիճելի էր, որ կատարվում են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված նախապես մշակված գործողություններ, այսինքն՝ կազմակերպվում էր պետական հեղաշրջում: Նման եզրահանգումն, ըստ էության, հանցավոր խմբի գործունեության նախնական օպերատիվ-հետախուզական գնահատականն էր, որը չէր հավակնում լինել արարքների վերջնական քրեաիրավական գնահատական, ուստի ոստիկանական բոլոր հաջորդիվ գործողությունները ելնում էին հիշյալ իրողությունից ու պետական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու` իրավապահ մարմինների պարտականությունից:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ, հանդիսացել են հակաահաբեկչական գործողություններ: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ահաբեկչական բնույթի հանցագործություն է որակում օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պատանդների վերցման, մարդկային զոհերի հետևանքներ առաջացնող գործողությունները: Հատուկ նշենք, որ հակաահաբեկչական միջոցառումները որևէ առնչություն չունեն հանցավորների արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով /ահաբեկչությունը/ որակված լինելու կամ չլինելու հետ: Միջացառման հակաահաբեկչական բնույթը դեպքի օրերին հստակ չի հրապարակայնացվել բացառապես ելնելով օպերատիվ-տակտիկական նկատառումներից, ինչի արդարացված լինելը ապացուցվեց դեպքերի հետագա զարգացումներով:

ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված բոլոր հավաքները (զեկույցում հիշատակվող որոշ բացառություններով) «խաղաղ» որակելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի կատեգորիկությունը ընդունելի չէ: Այն հավաքները, որոնք, ըստ դրանց փաստացի կազմակերպիչների արարքների, ուղղված էին կամ դիտավորություն ունեին խոչընդոտելու կամ խափանելու հակաահաբեկչական գործողությունները, ոստիկանության կողմից գնահատվել են որպես ոչ խաղաղ, իսկ ՀՀ ոստիկանության բոլոր միջամտող գործողություններն իրականացվել են գործող օրենսդրության, այդ թվում` «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախատեսված հիմքերով /տես օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ կետերը/:

Առերևույթ խաղաղ թվացող հավաքների փաստացի կազմակերպիչները բացարձակապես չեն համագործակցել ՀՀ ոստիկանության հետ, երթերի ուղիները գաղտնի էին պահվում  նույնիսկ համակիր մասնակիցներից կամ դրանք իրականացվում էին ոստիկանությանն անակնկալի բերելու նպատակով:

Չնայած այս հանգամանքին, ՀՀ ոստիկանության կողմից նման հավաքները չեն ցրվել, այլ կիրառվել են սահմանափակումներ հավաքների ու նրանց առանձին մասնակիցների նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ:

Հավաքների ազատության իրավունքը սահմանափակվել է հանցագործությունների կանխման և հասարակական կարգի պաշտպանության լեգիտիմ նպատակներով, բխել է քաղաքացիական բախումներից ու մարդկային զոհերից խուսափելու, ՊՊԾ գունդը զավթած հանցավոր խումբը վնասազերծելու անհրաժեշտությունից, իսկ միջամտության համաչափությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելու համար առնվազն անհրաժեշտ է պահպանել մասնագիտական էթիկան ու սպասել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերի ավարտին կամ ոստիկանական ուժի անհամաչափ գործադրման վարկածը չներկայացնել որպես  իրականություն: Պաշտպանը տարրական պատկերացումներ չունի և բնականաբար չէր էլ կարող ունենալ օպերատիվ-հետախուզական այն տեղեկությունների բովանդակային լրջության մասին, որոնք կանխորոշել են ոստիկանության կողմից ընդունված հիմնական որոշումները, մասնավորապես` հավաքների ազատության սահմանափակումների մասով:

Տարօրինակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետևություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն իրավունք չունի արգելելու կամ սահմանափակելու անօրինական հավաքները: ՀՀ ոստիկանությունը սկզբնապես գործ է ունեցել չիրազեկված հավաքների հետ: Տեղական ինքնակառավարման մարմինները հավաքն արգելելու կամ սահմանափակումներ կիրառելու որոշում կարող են կայացնել միայն գրավոր իրազեկումներ ստանալու ու քննարկելու արդյունքում: Այլ պարագայում, համայնքի ղեկավարներն օբյեկտիվորեն իրավահարաբերություններից դուրս են մնում, իսկ հասարակական անվտանգության ապահովման և խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքների պաշտպանության պատասխանատուն մնում է ոստիկանությունը: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: Հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Վկայակոչված նորմերը ոստիկանությանը իրավունք են վերապահում օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում թե արգելելու չսկսված հավաքը և թե դադարեցնելու ընթացող հավաքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է հարյուրավոր ձերբակալվածների սահմանադրական մի շարք իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ձերբակալվածների իրավունքների զանգվածային խախտումների մասին հետևությունները նույնքան անհիմն են, որքան պնդումներն այն մասին, որ մարդու իրավունքների խախտումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Բերման ենթարկված քաղաքացիները պահվել են այն վայրերում, որտեղ իրականացվել են քրեադատավարական գործողություններ և որոնք հարմարեցված էին մեծ թվով անձանց պահելու համար, բոլորը ծանուցվել են ազատության սահմանափակումից բխող իրավունքներին և դրանց իրականացման կարգին, հարգվել են մարդկանց արժանապատվության, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները, ստեղծված են եղել բոլոր պայմանները Պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար: 

Բողոքների քննարկման արդյունքների հիման վրա Պաշտպանը իրավասու է ընդունելու որոշումներ՝ համապատասխան պետական մարմինների այն պաշտոնատար անձանց կարգապահական կամ վարչական տույժի ենթարկելու կամ քրեական պատասխանատվության կանչելու առաջարկության մասին, որոնց որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մինչ օրս ոստիկանությունը գեթ մի որոշում չի ստացել նույնիսկ զեկույցում հիշատակված՝ թվով 155 անձանց բողոքների վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ կամ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի չեն կարողացել պարզել, կամ բողոքի քննարկման արդյունքներով որոշումներ չեն կայացվել:

Իրավապաշտպան գործունեությունն անհամեմատ կշահեր, եթե քաղաքացիների իրավունքների սահմանափակումների և դրանց հետ կապված փաստական հանգամանքների մասին տեղեկությունները տրամադրվեին Հատուկ քննչական ծառայությանը, իսկ եթե տրամադրվել են` ոստիկանությունը Պաշտպանի էպատաժային ձևակերպումներին մանրամասն կարձագանքի նախաքննության ավարտից հետո:

Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասով Պաշտպանի մոտ առկա չփարատված կասկածները զեկույցում մեկնաբանվել են ի վնաս ոստիկանության: Մասնավորապես, Պաշտպանը եզրահանգում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձինք ամենայն հավանականությամբ գործել են ոստիկանության աշխատակիցների անմիջական թողտվությամբ, և որ քրեական գործով քննությունը պետք է պարզի այդ անձանց ինքնությունը, ինչպես նաև` թե արդյոք այդ անձինք եղել են ոստիկաններ կամ գործել են ոստիկանության աշխատակիցների հրահանգով: Պաշտպանն անիրազեկ է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների փաստերով հարուցված քրեական գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննների դատարանը (ԵԷԴ/0100/01/16) թվով 4 անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) դատապարտել է 1 տարի ազատազրկման և 200.000 դրամ տուգանքի: Եվս մեկ անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` 200.000 դրամ տուգանքի: Միաժամանակ, երեք անձի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակում է քննվել քրեական գործ` հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափով վնաս է պատճառել) հատկանիշներով:

Համենայն դեպս, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զեկույցում հիշատակված քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների և ոստիկանության ծառայողների միջև որևէ առնչակցություն չի հաստատվել: Հեռու ենք այն մտայնությունից, որ պաշտպանը իր զեկույցում պետք է զբաղվեր ոստիկանության գովաբանությամբ, բայց մարդու սահմանադրական իրավունքների զանգվածային  խախտումների ընդհանրական «մեղադրանքը», ու ոստիկանության դեմոնիզացմանը տուրք տալու տրամադրությունը, այնուամենայնիվ խոսում է զեկույցի միակողմանիության, կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ մեր հասարակության անվտանգության ապահովման և մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հավասարակշված վերլուծություններ կատարելու անընդունակության մասին: Զեկույցը հիասթափեցնող է հենց այս տեսանկյունից»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին Այսօր, 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» Այսօր, 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Այսօր, 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան Այսօր, 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին Այսօր, 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը Այսօր, 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Այսօր, 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել Այսօր, 18:40 Հրդեհ Կամո գյուղում Այսօր, 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը