22/04/2017 15:53
Պայմանագրային զինծառայողի մահվան գործով հարցաքննվել են ծառայակիցները
Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՔԿ լրատվական բաժնից:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել դեպքի վայրում գտնվող անձանց շրջանակը, հարցաքննվել ծառայակիցները։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին` կրտսեր սերժանտը ձերբակալվել է։