23/04/2017 12:34
ТНТ հեռուստաալիքի հեռարձակումը Ադրբեջանում դադարեցվել է Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերի պատճառով
Ադրբեջանի կաբելային որոշ հեռարձակողներ դադարեցրել են ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների վերահեռարձակումը, հայտնում է haqqin.az-ը:
KATV 1 վերահեռարձակող օպերատորը տեղեկացրել է, որ հեռուստաալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակներ են ցուցադրում: Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ:
ТНТ և ТНТ 4-ը մտնում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի «Գազպրոմ-մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» խմբի մեջ, որի գլխավոր տնօրենը Արթուր Ջանիբեկյանն է: