23/04/2017 12:00
Մասնագետներն այսօր կասեն Գյումրիում ռուս զինծառայողի մահվան բուն պատճառը. ՔԿ
Ռուս զինծառայողի սպանության դեպքի կապակցությամբ ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ։ Գյումրիում շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, Aysor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկակական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլն:
Այսօր կսկսվի դատաբժշկական փորձաքննությունը և մասնագետները կասեն մահվան բուն պատճառը։