23/04/2017 19:13
Նախնական տվյալներով, Վայոց Ձորի մարզում գազալցակայանի պայթյունից կա զոհ և տուժածներ
Այսօր, ժամը 17:17-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և երկու տուժած։