24/04/2017 17:30
Ցանկացած տղա՝ պատգամավոր կլնի, թե պաշտոնյա, եթե իրա ազգից նեղացավ, ուրեմն միայն պաշտոնի համար ա ապրում. Առաքել Մովսիսյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ պարտադիր չի՝ պաշտոն ունենա, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է նախկին պատգամավորը, ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում չանցավ խորհրդարան։
«27 տարվա մեջ նոր զգում եմ իմ հանգստությունը, որ մեծ բեռ հելավ իմ վրից էլի, նոր եմ սկսել հանգստանալ», - ասաց Առաքել Մովսիսյանը։
Հարցին, թե որպես պատգամավոր շա՞տ էր աշխատում, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ոչ թե որպես մենակ պատգամավոր, հոգսերը շատ էր, չէի հասցնում իմ առօրյա կյանքով զբաղվել։ Ժողովրդի հետ կապված լիքը հարցեր կային, որ անլուծելի էին, մենք օգնում էինք ժողովրդին»։
Դիտարկմանը, որ թե՛ ինքը, թե՛ շատ այլ ՀՀԿ-ականներ չկան նոր խորհրդարանում, Առաքել Մովսիսյանն ասաց. «Անփոխարինելի մարդ չկա, բայց ցանկացած տղա՝ պատգամավոր կլնի, թե պաշտոնյա կլնի, եթե իր ա երկրում իր ա ազգից նեղացավ, ուրեմն ինքը միայն պաշտոնի համար ա ապրում»։